ԱԱ. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը  հաղթել է մրցակցին
Աշխարհում
09:15 30/10/2021
Հայաստան

ԱԱ. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը հաղթել է մրցակցին

Հայաստանի ներկայացուցիչներից Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արման Դարչինյանը  հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մեկնարկային 1/16 եզրափակիչում Ղրղստանը ներկայացնող Նուրադին Ռուստամբեկի հետ մենամարտում մեր մարզիկը ուներ նկատելի առավելություն և առաջին ռաունդում հաղթել է 4։1 հաշվով։ 2-րդ ռաունդում մրցակիցը երկու անգամ անթույլատրելի հարված է կատարել գոտկատեղից ներքև։ Առաջինում մրցավարը ներել է, բայց երկրորդ դրվագում դադարեցրել է մենամարտն ու հաղթանակը շնորհել Դարչինյանին։

Placeholder
ԱԱ. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը հաղթել է մրցակցին