Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
30.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2193 մարդ, մահացել է 55 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 29-ին կատարվել է 14 574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2193 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1578 հիվանդ, գրանցվել է մահվան 55 դեպք: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306739 դեպք, որոնցից 267514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31650 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1291 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7575 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 080 843 թեստավորում: