30.10.2021. Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
12:36 30/10/2021
ԼՂՀ

30.10.2021. Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 29-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 177 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,  66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16582 քաղաքացու հետազոտություն, որից 1984-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
30.10.2021. Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել