Մահացել է խորհրդային հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը
Մշակույթ
14:00 30/10/2021
Աշխարհ

Մահացել է խորհրդային հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

Մահացել է խորհրդային և ռուս հայտնի հաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Կիրիլովը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Վերջինս մահացել է կյանքի 90-րդ տարում:

«Այսօր վախճանվել է Իգոր Կիրիլովը: Մեր լեգենդար կոլեգան, ավագ ընկերը, շատերի համար իրական ուսուցիչ: Ավելի քան 20 տարի նա վարել է Время ծրագիրը: Նա դարձել է խորհրդային հեռուստատեսության ժամանակաշրջանի մարմնավորումը»,- եթերում ասել է ՌԴ Առաջին ալիքի հաղորդավարը:  

Մահվան պատճառը չի հաղորդվում, սակայն Կիրիլովի օգնականի տվյալներով՝ վերջինս մահացել է տարիքային քրոնիկ հիվանդությունների պատճառով:

Placeholder
Մահացել է խորհրդային հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը