ԿՄԽԿ-ն պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ. «Արմենպրես»
Քաղաքական
13:15 30/10/2021
Հայաստան

ԿՄԽԿ-ն պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ. «Արմենպրես»

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին:

ԿԽՄԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գրեթե ամեն ամիս այցելում են «2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին»՝ գնահատելով նրանց հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները և նպաստելով ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։

Ժիլ Կարբոնյեն խոսել է նաև իր հայաստանյան այցի և տարածաշրջանում Կարմիր խաչի շուրջ երեսնամյա չեզոք և մարդասիրական գործունեության մասին: Նրա խոսքով՝ քննարկված առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդիրը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Placeholder
ԿՄԽԿ-ն պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ. «Արմենպրես»