01.11.2021. Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ մահացել է
Առողջություն
15:06 01/11/2021
ԼՂՀ

01.11.2021. Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 31-ին կատարվել է  180 թեստավորում, որի արդյունքում  կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առղոջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում մեկ օրում գրանցվել է մահվան 3 դեպք։ Հիվանդներից 72-ամյա  տղամարդը  մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

74-ամյա տղամարդը մահացել է (COVID-19) հետևանքով,  ւմ մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի 85%  ախտորոշումով:

72-ամյա տղամարդը մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19), ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16935 քաղաքացու հետազոտություն, որից 2108-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 

Placeholder
01.11.2021. Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ մահացել է