Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն
Քաղաքական
19:58 01/11/2021
Հայաստան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ԱՀ նախագահի մոտ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ  աճել են «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ:

Սակայն, ըստ նախարարի,  հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել:

Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը խիստ մտահոգիչ է համարել վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող  սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը:

Այդ կապակցությամբ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից:

 

Placeholder