01.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1071 մարդ, մահացել է 55 հիվանդ
Օրվա թեմա
11:19 01/11/2021
Հայաստան

01.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1071 մարդ, մահացել է 55 հիվանդ

Հայաստանում հոկտեմբերի 31-ին կատարվել է 12 835 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1641 հիվանդ, գրանցվել է մահվան 55 դեպք: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309397 դեպք, որոնցից 270741-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30978 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1299 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7678 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 110 256 թեստավորում:
 

Placeholder
01.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1071 մարդ, մահացել է 55 հիվանդ