Իրանի ԱԳ նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպանին
Քաղաքական
13:37 01/11/2021
Հայաստան

Իրանի ԱԳ նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպանին

Հոկտեմբերի 31-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ 

Ինչպես հայտնում են ՀՀ դեսպանությունից, ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ա.Թումանյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար։

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

Placeholder
Իրանի ԱԳ նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպանին