«Յուվենտուսի» ֆուտբոլիստները  փակվել են բազայում
Աշխարհում
11:31 01/11/2021
Աշխարհ

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները փակվել են բազայում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշել է մինչև շաբաթ օրը թիմի անդամներին փակել բազայում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Football Italia-ին, գրում է, որ նոյեմբերի 1-6-ը  ֆուտբոլիստները պետք է ապրեն բազայում, որտեղ կա հյուրանոց։ Մարզիկներին կարգելվի լքել բազայի տարածքը։

Թուրինյան ակումբը չի կարողանում վերջին երեք խաղերում հաղթել։ Ա սերիայի 11 տուրից հետո «Յուվենտուսն» ունի 15 միավոր, առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։

Նոյեմբերի 2-ին «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում կհյուրընկալվի Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Նոյեմբերի 6-ին թուրինյան թիմը սեփական հարկի տակ կհանդիպի «Ֆիորենտինա»-ի հետ:

Placeholder
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները փակվել են բազայում