Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է, ճիշտ է՝ այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները. ԱԱԾ փոխտնօրեն
Քաղաքական
14:03 01/11/2021
Հայաստան

Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է, ճիշտ է՝ այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները. ԱԱԾ փոխտնօրեն

«Ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում։ Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է։ Այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արամ Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը շատ անվտանգ է․ «Այո, անվտանգ է։ Ես անցած օրն եմ եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության  ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն...»։

Հարցերին՝ Փայլասարի բարձունքից ռուսական զորքն իջել է, բացատրություն ներկայացվե՞լ է թե ինչո՞ւ է իջել, քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց մեքենաներն կանգենցնում են, ստուգում են, հարվածում մեքենաներին, նա միայն պատասխանում է. «Ես տեղյակ չեմ, նման տեղեկություն ես չունեմ»։

Լրագրողները տարբեր հարցեր ուղղեցին Ա. Հակոբյանին, սակայն դրանք մնացին անպատասխան։
 

Placeholder
Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է, ճիշտ է՝ այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները. ԱԱԾ փոխտնօրեն