Մի հաջողության պատմություն. Խելացի  անասնագոմ
Տնտեսություն
17:28 01/11/2021
Հայաստան

Մի հաջողության պատմություն. Խելացի անասնագոմ

Կոնվերս Բանկի աջակցությամբ մի քանի տարի առաջ Արարատի մարզում Խելացի անասնագոմ հիմնվեց: Քանի որ անասնապահության այս եղանակին ծանոթ չէին, սեփականատերերը որոշել էին սկսել փոքր անասնագոմից:

Այսօր այդ մտավախությունների մասին սեփականատեր Գևորգ Անանյանը ժպիտով է հիշում:

«Բարձր առաստաղ, օդափոխություն, մաքրություն և սանիտարական պայմանների պահպանում՝ ահա խելացի անասնագոմի հիմնական տարբերությունները»,-ասում է նա:

Կոնվերս Բանկից հայտնում են, որ մթերված կաթը այսօր վաճառվում է վերամշակողներին: Սեփականատերերը ծրագիր ունեն մեծացնել անասնագլխաքանակը և կաթի վերամշակման արտադրամաս հիմնել:

«Այսօր արդեն նոր անասնագոմ ենք կառուցում մեզ մոտ ծնված տոհմային հորթերի համար: Եվ այս անգամ ևս՝ Կոնվերս Բանկի հետ:  Հետագա զարգացումը, նոր արտադրության հիմնումը ևս Բանկի հետ համատեղ ենք մտադիր իրականացնել: Հարմարավետ է այն կառույցի հետ համագործակցությունը, որը ոչ միայն ֆինանսավորում, այլև ուղղորդում է, օգնում, որ ճիշտ ճանապարհ անցնես»,- եզրափակում է խոսքը Գևորգ Անանյանը:

Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս բանկի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:

Մանրամասները՝ տեսանյութում։

ԳՀՀ հետ գործակցությամբ ևս մեկ նախագծի՝ ինտենսիվ այգիների հիմնման մասին նյութը՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Placeholder
Մի հաջողության պատմություն. Խելացի անասնագոմ