Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհում
14:42 01/11/2021
Աշխարհ
Բրիտանիայի հարավ-արևմուտքում գնացքների բախման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է
Անգլիայի Սոլսբերի քաղաքում երկաթուղային վթար է տեղի ունեցել. երկու գնացք բախվել է թունելում, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է «reuters.com»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Ոստիկանության տվյալներով՝ խոշոր վթարի հետևանքով կան տուժածներ, սակայն մահվան դեպքեր չեն գրանցվել:
Վիրավորները, այդ թվում՝ վարորդը, հոսպիտալացվել են: Արտակարգ ծառայությունների օգնությամբ շուրջ 100 մարդ է տարհանվել դեպքի վայրից:
Placeholder