Լեհաստանում «տգեղ» բանջարեղենն ու մրգերը կվաճառվեն հատուկ ապրանքանիշով
Տնտեսություն
13:11 02/11/2021
Աշխարհ

Լեհաստանում «տգեղ» բանջարեղենն ու մրգերը կվաճառվեն հատուկ ապրանքանիշով

Լեհաստանի սուպերմարկետներում հատուկ ապրանքանիշով վաճառվելու են ծուռ գազար, ծուռ նեխուր ու «սարսափելի» խնձոր։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Evropulse-ին։

Նոր «Naturalsi» ապրանքանիշը ներառելու է տեղական ֆերմերների յոթ արտադրանք՝ ճակնդեղ, գազար, մաղադանոս, նեխուր, կարտոֆիլ, տանձ և խնձոր:

Լեհաստանում ամեն տարի դեն են նետում հինգ միլիոն տոննա միրգ ու բանջարեղեն։ Դրանցից որոշ մաս գնում են աղբակույտ «ոչ էսթետիկ» տեսքի պատճառով։

Լեհաստանը միակ երկիրը չէ, որը հրաժարվում է դեն նետել «տգեղ» ապրանքները։ Հենց նույն սկզբունքով Դանիայում արդեն մի քանի տարի է, ինչ սուպերմարկետներում «տգեղ» բանջարեղենն ու մրգերը զեղչով են վաճառվում։ 

Այս նախաձեռնության շնորհիվ աղբավայրից փրկվել է 370 տոննա արտաքուստ անհրապույր, բայց որակյալ և համեղ լոլիկ, վարունգ, գազար և խնձոր։

 

Placeholder
Լեհաստանում «տգեղ» բանջարեղենն ու մրգերը կվաճառվեն հատուկ ապրանքանիշով