Թուրքիայում 96-ամյա կնոջ դեմ քրգործ է հարուցվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով
Իրավունք
17:36 02/11/2021
Տարածաշրջան

Թուրքիայում 96-ամյա կնոջ դեմ քրգործ է հարուցվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա տատիկի՝ Ալիյե Յաբանսուի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Յաբանսուն անկողնային հիվանդ է և հիվանդանոցից տրված փաստաթղթի համաձայն՝ մեղսունակ չէ։ Նրա դեմ Ուրֆայի դատախազություն բողոք է ներկայացրել ոմն Մ․Ի․՝ կապված այն տեսանյութի հետ, որն առանց Յաբանսուի համաձայնության նկահարանվել է 2019 թվականին և տարածվել սոցիալական մեդիայում։

Դատախազության մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ տեսնայութում Յաբանսուն «Թուրքիայի Հանրապետության նախագահի պատիվը և արժանապատվությունը վիրավորող խոսքեր է ասել»։

Placeholder
Թուրքիայում 96-ամյա կնոջ դեմ քրգործ է հարուցվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով