Մոսկվայի օդանավակայաններում հետաձգված  և չեղարկված չվերթների թիվը հասավ 177-ի
Աշխարհում
12:34 02/11/2021
Աշխարհ

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգված և չեղարկված չվերթների թիվը հասավ 177-ի

Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները թանձր մառախուղի պատճառով չեղարկել կամ հետաձգել են 177 չվերթ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Երեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 10։07-ի տվյալներով՝ Վնուկովոյում 47 չվերթ է հետաձգվել, չորսը՝ չեղարկվել, Դոմոդեդովոյում՝ 56 չվերթ հետաձգվել է, 15-ը՝ չեղարկվել, Շերեմետևոյում սպասվում է 40 չվերթ, որից 15-ը չեղարկվել է։

Մոսկվայում և Մոսկվայի մարզերում նախորդ գիշեր մառախուղ է առաջացել։

Հիդրոօդերևութաբանության կենտրոնում սահմանվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ։

Placeholder