Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը
Սպորտ
18:53 02/11/2021
Հայաստան

Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը

Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը, որն անցկացվել է Լվովում:

Ըստ ՀԱՕԿ-ի՝ առավել հաջող  հանդես է եկել Ալլա Պողոսյանը: Նա օդամղիչ հրացանով 10մ հեռավորությունից, երկու կրակահերթերում համապատասխանաբար վաստակել է  622,7 և 625 միավոր ու առաջին արդյունքով մտել է եզրափակիչ: Վճռական փուլում մեր մարզուհին 250,1 միավորով ճանաչվել է լավագույնը և կանգնել հաղթողի պատվանդանին:

Նշած մրցաձևի պայքարին մասնակցել են շուրջ 50 հրացանակիրներ: Նույն զենքաձևում Նարեկ Դեմիրխանյանը ճանաչվել է չորրորդը:

10մ հեռավորությունից ատրճանակավարների մրցաշարի մասնակից Նարե Գաբրիելյանը զբաղեցրել է հինգերորդ, իսկ Մեսրոպ Սահակյանը`տասներկուերորդ տեղը:

Նոյեմբերի 12-14-ը Երևանում նախատեսված է ՀՀ հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, իսկ դեկտեմբերի 10-12-ը՝  ՀՀ երիտասարդական առաջնությունը:


 

Placeholder