02.11.2021. Կորոնավիրուսով 68 հիվանդ է մահացել
Առողջություն
11:13 02/11/2021
Հայաստան

02.11.2021. Կորոնավիրուսով 68 հիվանդ է մահացել

Հայաստանում նոյեմբերի 1-ին կատարվել է 10 281 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1232 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1591 հիվանդ, գրանցվել է մահվան 68 դեպք: Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1305 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7746 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում:

Placeholder
02.11.2021. Կորոնավիրուսով 68 հիվանդ է մահացել