Իրանի ԱԳՆ. Բայդենը պետք է համոզի աշխարհին, որ իր ստորագրությունը կշիռ ունի
Քաղաքական
19:00 02/11/2021
Աշխարհ

Իրանի ԱԳՆ. Բայդենը պետք է համոզի աշխարհին, որ իր ստորագրությունը կշիռ ունի

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) վերադառնալու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է համաշխարհային հանրությանը համոզի, որ համաձայնագրի տակ իր ստորագրությունը ինչ-որ բան արժե։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի Twitter-ի գրառումը։

«Բայդենը պարտավոր է համոզել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի բոլոր մասնակիցներին, որ իր ստորագրությունը ինչ-որ բան արժե»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ դա պահանջում է օբյեկտիվ երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ հաջորդ նախագահը դուրս չի գա համաձայնագրից։

«Ոչ ոք չի համաձայնի՝ ոչ մի պակաս բանի»,- հավելել է Խաթիբզադեն։

Նրա հայտարարությունը պատասխան էր ԱՄՆ հանրապետական ​​սենատոր Թեդ Քրուզի թվիթերյան գրառմանը։

«Եթե Իրանի հետ որևէ գործարք չվավերացվի Սենատի կողմից որպես համաձայնագիր, և Բայդենը գիտի, որ դա տեղի չի ունենա, ապա ապագայում ցանկացած հանրապետական ​​նախագահ այն չեղյալ կհայտարարի»,- գրել է օրենսդիրը։

Երկուշաբթի օրը Խաթիբզադեն հաստատել է, որ միջուկային գործարքին վերադառնալու շուրջ երկխոսությունը կվերսկսվի նոյեմբերի վերջին, իսկ ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի մեկ շաբաթվա ընթացքում։

Placeholder
Իրանի ԱԳՆ. Բայդենը պետք է համոզի աշխարհին, որ իր ստորագրությունը կշիռ ունի