Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն
Քաղաքական
15:41 02/11/2021
ԼՂՀ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն

Այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի  խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը  հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Placeholder
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն