Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
03.11.2021. Արցախում կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 2-ին կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 70-ը Ստեփանակերտ քաղաքի, 11-ը՝ Ասկերանի, 7-ը՝ Մարտակերտի, 14-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 180 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 70-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17343 քաղաքացու հետազոտություն, որից 2273-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։