ՌԴ-ն դադարեցրել է թուրք արտադրողներից մեկից կիտրոնի ներկրումը
Աշխարհում
10:51 03/11/2021
Աշխարհ

ՌԴ-ն դադարեցրել է թուրք արտադրողներից մեկից կիտրոնի ներկրումը

Ռոսպոտրեբնադզորն արգելել է թուրքական ընկերություններից մեկի արտադրած կիտրոնի ներկրումը Ռուսաստանի տարածք այն բանից հետո, երբ դրանում հայտնաբերվել է թունաքիմիկատների թույլատրելի մակարդակի գերազանցում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշված է գերատեսչության պաշտոնական կայքի հաղորդագրությունում։

Ռոսպոտրեբնադզորից հայտնել են, որ նշված արտադրանքը հանվելու է շրջանառությունից՝ զանգվածային թունավորումների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով։ Տվյալ ընկերության կիտրոնի ներմուծումը դադարեցվում է այսօրվանից:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին Ռոսպոտրեբնադզորը հայտարարել էր  թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստան դադարեցնելու մասին, քանի որ դրանցում նույնպես հայտնաբերվել էին թունաքիմիկատներ։

Placeholder
ՌԴ-ն դադարեցրել է թուրք արտադրողներից մեկից կիտրոնի ներկրումը