Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գոնե որոշ պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով չխանգարեն. ՄԻՊ
«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը պաշտպանված է նաև պաշտոնավորմից հետո, օրենքն արգելում է որևէ նմանատիպ վերաբերմունք նաև պաշտոնավորւմից հետո»,- ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք ձեր լիազորությունների ավարտից հետո նաև իրավական գործընթաց սկսեն ձեր գործունեության հետ կապված, հաշվի առնելով այսօրվա իշխանավորների կողմից որոշ հայտարարությունները իր հասցեին:
Նա ընդգծեց, որ ինքը, ողջ ՄԻՊ աշխատակազմը կատարում են քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանք, ինչը կենսական նշանակություն ունի բոլորի համար:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը միշտ բարդ է եղել: Այս կառույցը պայքարով կայացած կառույց է, դրա համար մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ որևէ մեկին թույլ չեմ տալու փորձի կայանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաշվին: Հպարտությամբ եմ կատարում իմ աշխատանը պրոֆեսիոնալ անձանակամզի, հայրենասեր մարդկանց թիմով ու այդ աշխատանքը տանելու ենք մինչև վերջ»,- ասաց Ա. Թաթոյանը:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների հետ աշխատանքներին, նա նշեց, որ իր կողմից առաջ քաշված անվտանգության գոտու ստեղծման հետ կապված բազմաիթվ դրական միտումներ կան:
«Մենք փաստերը ներկայացում ենք մարդու իրավունքների տեսանկյունից: Չնայած որոշ պաշտոնատար անձինք, ինչպես այսօր մեկին քննարկեցինք, վարկաբեկելու փորձեր են անում, բայց մենք ունենք աշխատանքի բարձր հավաստիություն, կան շատ դրական ազդակներ:
Անհրաժեշտ է պարզապես հենարան պետությունից, որ կարողանանք այս գիծն առաջ տանել: Գոնե որոշ պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով չխանգարեն»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Նրա խոսքով, իրենց աշխատանքով կարողացել են այնպես անել, որ ԵԽԽՎ բանաձևում անվտանգության գոտու առաջարկը տեղ գտնի ու պետք է շարունակել աշխատանքը, որպեսզի նման փաստաթղթեր շատ լինեն, ադրբեջանցիների համար այդ պահանջը դնեն:
«Եթե մարդու իրավունքների հարցերում հաջողություններ ունենանք, դրանով քաղաքական ու ռազմական հարցերն ամբողջությամբ կուժեղացնենք չէ՞»,- ասաց նա՝ ընդգծելով, որ փաստերն ամբողջությամբ մեր կողմն են:
Սակայն, ըստ նրա, անընդունելի է Անվտանգության խորհրդի քարտուղարի, այլ պաշտոնյաների որոշ հայտարարություններ, որ՝ ինչ կարող են անել, իրենց հենակետներն են:
«Մինչև դելիմիտացիան, դեմարակացիան չենք կարող համարել իրենցը: Չհասկացա՝ դուք ինչ գիտեք, որ իրենց է լինելու: Բա որ դեմարկացիա, դելիմիտացիա լինի ու պարզվի, որ այդ ճանապարհը մեզ է գալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը վերահսկողության մասին է, իսկ պատմականորեն դրանք հայկական հողեր են, ամբողջ արխիվն է այդ մասին վկայում: