03.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2045 մարդ, մահացել է 57 հիվանդ
Օրվա թեմա
11:35 03/11/2021
Հայաստան

03.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2045 մարդ, մահացել է 57 հիվանդ

Հայաստանում նոյեմբերի 1-ին կատարվել է 13184 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2045 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1276 հիվանդ, գրանցվել է մահվան 57 դեպք: Նրանցից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312674 դեպք, որոնցից 273608 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31263 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6491 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1312 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7803 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 133 721 թեստավորում:

Placeholder
03.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2045 մարդ, մահացել է 57 հիվանդ