Ֆրենք Փալոն․ Հասնել այնպիսի կարգավորման, որը կպահի Արցախը հայկական
Քաղաքական
12:24 03/11/2021
ԼՂՀ

Ֆրենք Փալոն․ Հասնել այնպիսի կարգավորման, որը կպահի Արցախը հայկական

ԱՄՆ Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնն առցանց հանդիպում է անցկացրել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։

Փալոնը թվիթերում գրել է, որ քննարկել են Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը։

«Հանդիպել եմ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Մենք քննարկել ենք Արցախին մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ը նույնպես պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ հասնելու այնպիսի կարգավորման, որը կպահի Արցախը հայկական»,- գրել է Փալոնը։

Placeholder
Ֆրենք Փալոն․ Հասնել այնպիսի կարգավորման, որը կպահի Արցախը հայկական