Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինչո՞ւ կառավարությունը չի ձեռնարկում մաքսիմալ հնարավորը, որպեսզի ծանր ընթացքով հիվանդները հոսպիտալացվեն»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Հարց ՀՀ առողջապահության գլխավոր պատասխանատու տիկնոջը և վերջինիս ածանցյալներին։
Եթե ամբողջ աշխարհի, առավելապես Հայաստանի, առողջապահական սիստեմի պայքարի թիվ մեկ օբյեկտը կորոնավիրուսի համաճարակն է, ապա այսպիսի իրողության պայմաններում ի՞նչ է նշանակում մահճակալային ֆոնդը սպառված է, հիվանդները սպասում եմ իրենց հերթին:
Ի՞նչն է խանգարում մահճակալային ֆոնդի ավելացմանը, որպեսզի հերթում գտնվող հիվանդները չհոսպիտալացվեն այնպիսի վիճակում, որ փրկելը դառնա գրեթե անհնար:
Ինչո՞ւ կառավարությունը չի ձեռնարկում մաքսիմալ հնարավորը, որպեսզի ծանր ընթացքով հիվանդները հոսպիտալացվեն, այլ ոչ թե սպասեն հերթում»: