Իրկուտսկի մոտակայքում ինքնաթիռ է ընկել
Աշխարհում
17:18 03/11/2021
Տարածաշրջան

Իրկուտսկի մոտակայքում ինքնաթիռ է ընկել

ՌԴ Իրկուտսկի մարզում Ան-12 օդանավ է կործանվել, ավիավթարի վայրը պարզվել է: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Սիբիրի որոնողափրկրարական կենտրոնին։

Նախնական տվյալների համաձայն՝ օդանավն ընկել է Պիվովարիխա գյուղի շրջանում՝ օդանավակայանից ոչ հեռու: Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք կատարելիս երկրորդ շրջան է կատարել և անհետացել է ռադարների տեսադաշտից: 

ԱԻՆ տվյալներով՝ օդանավում 8 մարդ է գտնվել: Ընկնելիս օդանավը բռնկվել է: Ինքնաթիռը դեռևս չեն հայտնաբերել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայությունները:

Նշվում է, որ ԱՆ-12 բեռնատար օդանավն իրականացնում էր Յակուտսկ-Իրկուտսկ չվերթը:  

Placeholder
Իրկուտսկի մոտակայքում ինքնաթիռ է ընկել