Ուկրաինայի մշակույթի նախարարությունը Մաքսիմ Գալկինին ներառել է սև ցուցակում
Մշակույթ
17:57 04/11/2021
Աշխարհ

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը Մաքսիմ Գալկինին ներառել է սև ցուցակում

Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Անվտանգության ծառայության առաջարկով ռուս կատակերգու, երգիչ Մաքսիմ Գալկինին ներառել է «ազգային անվտանգությանը սպառնացող» անձանց ցուցակում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով գերատեսչությանը։

Ցուցակում նշված է՝ Գալկին Մաքսիմ Ալեքսանդրովիչ (2021 թվականի նոյեմբերի 3-ից)։ 

Ցուցակում կա 259 մարդ։

2015 թվականի օգոստոսին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել է մշակութային գործիչների սև ցուցակը, այդ թվում՝ Ռուսաստանից, որոնք «վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը»։

Նրանց թվում են Օլեգ Գազմանովը, Ալլա Պերֆիլովան (բեմական անունը՝ Վալերիա), Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Յուլիա Չիչերինան։

Placeholder