2022 թ. բյուջեով 135 %-ով աճել է ԵԱՏՄ-ից տրամադվող վարկային միջոցները. Տիգրան Խաչատրյան
Տնտեսություն
15:53 04/11/2021
Հայաստան

2022 թ. բյուջեով 135 %-ով աճել է ԵԱՏՄ-ից տրամադվող վարկային միջոցները. Տիգրան Խաչատրյան

«Ֆինանսական ցուցանիշները ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի ունեցած համագործակցության շատ քիչ ծավալն են արտահայտում»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման  և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների Նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը շեշտեց, որ ՀՀ կառավարության տարբեր կառուցների և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունններն առավելապես ոչ ֆինանսական՝ այլ բովանդակային նշանակության տարբեր ուղղություններ են ընդգրկում:

«2022 թ. պետական բյուջեի նախագծով մենք ունենք որոշակի ծախսային ուղղություններ, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության ֆինանսական կառույցների աջակցության հետ, դրանք են՝ Եվրասիական զարգացման բանկը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը»,- հայտնեց ֆինանսների նախարարը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ երկու կազմակերպությունների աջակցությամբ 2022 թվականին պետք է իրականացվի 3 ծրագիր, որոնք ներառում են 6 միջոցառում և ներառված են ՀՀ պետական բյուջեում:

«Հանրագումարով այն կազմում  է 15 մլրդ 720 մլն դրամ ընդհանուր արժեք, որից 15 մլրդ 594 մլն-ը վարկային միջոցներ են և 126 մլն դրամը դրամաշնորհային»,- հայտնեց Տիգրան Խաչատրյանը և շեշտեց, որ 2021թ-ին այն եղել է 6 մլրդ 691 մլն դրամ, հետևաբար՝ 135 % աճ է գրանցվել համագործակցության այս շրջանակներում:

Նախարարը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-ի կողմից այդ երկու կառույցներով ներկայացվող ֆինասավորումն առավելապես վերաբերում է ենթակառուցվածքներին՝ ոռոգման համակարգի և ճանապարհների բարելավմանը:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային ուղղության մի հատվածը իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի ֆինասավարմամբ, բայց կա նաև առողջապահական համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման դրամաշնորհային ծրագիր:
 

Placeholder