04.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2330 մարդ, մահացել է 46 հիվանդ
Առողջություն
11:12 04/11/2021
Հայաստան

04.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2330 մարդ, մահացել է 46 հիվանդ

Հայաստանում նոյեմբերի 3-ին կատարվել է 12 հազար 188 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2330 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1270 հիվանդ, գրանցվել է մահվան 46 դեպք: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 4-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6532 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1317դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7849 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 145 909 թեստավորում:
 

Placeholder
04.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2330 մարդ, մահացել է 46 հիվանդ