Բժիշկները Չեխիայի նախագահին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ
Աշխարհում
16:00 04/11/2021
Աշխարհ

Բժիշկները Չեխիայի նախագահին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական բաժանմունք, հայտնել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի մամուլի քարտուղար Իտկա Զինկեն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Զեմանը հոկտեմբերի 10-ին շտապ հոսպիտալացվել էր երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո։

«Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի առողջական վիճակի բարելավման հետ կապված՝  բժիշկները որոշել են նրան ինտենսիվ թերապիայից տեղափոխել սովորական բաժանմունք»,- Զինկեի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Միաժամանակ Չեխիայի Սենատը քննարկել է նոյեմբերի 5-ին Զեմանից լիազորությունները վերցնելու վերաբերյալ քվեարկություն անցկացնելու հնարավորությունը՝ նրա պարտականությունները չկատարելու պատճառով։

Placeholder
Բժիշկները Չեխիայի նախագահին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ