Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Սպորտ
16:34 04/11/2021
Հայաստան

Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Բելգրադում ավարտվել է  մինչև 23 տարեկան  հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականից առավել հաջող հանդես է եկել գերծանրքաշային  Դավիթ Օվասապյանը: Նա իր օգտին վստահ հաղթանակներ է գրանցել  ու մտավ եզրափակիչ:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ չեմպիոնի  համար գոտեմարտում մեր ըմբիշը մրցել է իրանցի Ամին Միրզազադեի հետ: Պայքարը չափազանց լարված  բնույթ է կրել: Ի վերջո մեկ միավորի առավելությամբ հաղթել է իրանցին  /2 : 1/ և մեր պատվիրակը գրավել է երկրորդ տեղը: Սա նույնպես հաջողություն է և արժանի է բարձր գնահատականի, մանավանդ,  որ նման հեղինակավոր ստուգատեսում առաջին անգամ  արծաթե մեդալակիր դարձավ մեր երկիրը ներկայացրած ամենաբարձր քաշային կարգի ըմբիշը:

Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին և բրոնզե մեդալով պարգևատրվեցին Հրաչյա Պողոսյանը /63 կգ/ և Շանթ Խաչատրյանը /72 կգ/:

44 երկրների թիմերի պայքարում մեր հավաքականը եզրափակել է լավագույն յոթնյակը:
Բելգրադի մարզապալատի մրցագորգերը վաղվանից կտրամադրվեն  մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Մանվել Խնձրցյանը /57 կգ /, Արսեն Հարությունյանը /61 կգ /, Հրաչյա Մարգարյանը /65 կգ/, Վազգեն Թևանյանը /70 կգ/, Հրայր Ալիխանյանը /74 կգ /, Արման Ավագյանը /79 կգ/, Մհեր Մարկոսյանը  /86 կգ/, Մարտին Սիմոնյանը /125 կգ/:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի յոթին:
 

Placeholder
Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի փոխչեմպիոն