Նոյեմբերի 29-ին Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն
Քաղաքական
10:58 04/11/2021
Տարածաշրջան

Նոյեմբերի 29-ին Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն

ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերին նախօրեին հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների վերացմանն ուղղված Վիեննայի բանակցությունները կմեկնարկեն նոյեմբերի 29-ին։ Այս մասին գրում է Pars Today-ը։

«ԵՄ փոխարտգործնախարար Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցում համաձայնություն է կայացել նոյեմբերի 29-ին վերսկսել  անօրինական ու անմարդկային պատժամիջոցների վերացմանն ուղղված Վիեննայի բանակցությունները»,- թվիթերում գրել է Ալի Բաղերին։

Եվրամիությունը հայտարարություն է տարածել, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը կվերսկսվի նոյեմբերի 29-ին  Վիեննայում, և մասնակիցները կշարունակեն խորհրդակցությունները՝ համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացման շուրջ:

Եվրամիության հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կանցկացվի Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով պատասխանատուների և «4+1» խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԻԻՀ փոխարտգործնախարարն ավելի վաղ թվիթերում նշել էր, որ Իրանը վճռական է բանակցություններ վարել ճնշող և անօրինական պատժամիջոցների ամբողջական և արդյունավետ վերացման, Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորումը երաշխավորելու և արժանահավատ երաշխիքներ ստանալու ուղղությամբ:

      

Placeholder
Նոյեմբերի 29-ին Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն