ԱՄՆ կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է դիմակ չկրելու համար
Քաղաքական
20:00 04/11/2021
Աշխարհ

ԱՄՆ կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է դիմակ չկրելու համար

Հանրապետական կուսակցությունից Ջորջիայի ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինը, որն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է, տուգանվել է 48 000 դոլարով՝ պալատում դիմակ չկրելու համար։ Այս մասին գրում է «edition.cnn.com»-ը։ 

Դիմակ չկրելու համար Գրինը տուգանվել է 20 անգամ։ Մայիսին նախնական նախազգուշացում ստանալուց հետո Գրինը տուգանվել է 500 դոլարով իր առաջին խախտման համար և 2500 դոլարով յուրաքանչյուր հաջորդ խախտման համար, ինչը համապատասխանում է Ներկայացուցիչների պալատի կանոններին:

Գրինը բողոքարկել է իր տուգանքներից առնվազն մեկը, սակայն այն չի բավարարվել: Երեքշաբթի Գրինին կրկին նկատել են Ներկայացուցիչների պալատում՝ առանց դիմակի: Տուգանքները գանձվում են Գրինի աշխատավարձից։
 

Placeholder
ԱՄՆ կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է դիմակ չկրելու համար