Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք առաջնորդվում. ԱԳ փոխնախարար
Քաղաքական
12:23 04/11/2021
Հայաստան

Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք առաջնորդվում. ԱԳ փոխնախարար

«Գոյություն ունի Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն, մեր ջանքերը նախ և առաջ ուղղված են այդ նպատակին հասնելուն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Նա նշեց, որ մնացած բոլոր խնդիրները, այդ թվում կարգավիճակը, քննարկվելու են խաղաղ գործընթացի շրջանակներում։

«Այս հանգրվանում մեզ համար անհրաժեշտ է խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-  ընդգծեց ԱԳ փոխնախարարը։

Հարցին՝ Հայաստանն ունի՞ որոշում, թե որ քարտեզներն են իր համար շահեկան, որպեսզի դեմարկացիայի բանակցության ժամանակ պնդի՝ մենք առաջնորդվելու ենք այդ քարտեզով։  

«Հարցը մի փոքր վաղաժամ է։ Որպեսզի մենք խոսենք դեմարկացիայի բանակցությունների մասին, պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ: Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, մենք այդ հարցերին կանդրադառնանք»,- պատասախնեց Վահե Գևորգյանը։

Նա նաև նշեց, որ հրապարակային դաշտում քարտեզների, դեմարկացիայի այլ գործիքակազմի մասին խոսելու ժամանակը կգա, երբ կլինեն բանակցություններ: ԱԳ փոխնախարարը նաև հավելեց, որ ներքին քննարկումների ընթացքում ընդհանուր մոտեցումներ ձևավորում են, բայց այս պարագայում հանդես գալ գործիքակազմի վերաբերյալ, երբ չկան բանակցություններ, վաղաժամ է։

Հարցին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «3+3» ձևաչափը, ի՞նչ ձևաչափով է քննարկումը տեղի ունեցել, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
 

Placeholder
Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք առաջնորդվում. ԱԳ փոխնախարար