Պիցցերիաների ցանցի կետերում սնվելուց հետո աղիքային վարակով հոսպիտալացվել է ևս 13 քաղաքացի
Առողջություն
18:37 05/11/2021
Հայաստան

Պիցցերիաների ցանցի կետերում սնվելուց հետո աղիքային վարակով հոսպիտալացվել է ևս 13 քաղաքացի

2021 թվականի նոյեմբերի 5-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս 13 քաղաքացի, իսկ Մարտունու ԲԿ-ում՝ 2 քաղաքացի: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորը սնվել են միևնույն պիցցերիաների ցանցի կետերում:

Ժամը 17:00-ի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ: Բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է կենսանմուշի, սննդամթերքի և խմելու ջրի նմուշառում:

Ներկա պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- հայտնում են կենտրոնից:

Placeholder