«Տաշիր պիցցա»-ից օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի
Առողջություն
19:34 05/11/2021
Հայաստան

«Տաշիր պիցցա»-ից օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ աշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,- հայտնում են նախարարությունից:

Placeholder