Չինաստանը ուղեծիր է ուղարկել հետազոտական արբանյակ
Աշխարհում
14:29 05/11/2021
Աշխարհ

Չինաստանը ուղեծիր է ուղարկել հետազոտական արբանյակ

Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Գուանմու» արբանյակային հետազոտական սարքավորումը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով երկրի կենտրոնական հեռուստաալիքին:

Արձակումը տեղի է ունեցել Շանսի նահանգի Թայյուան կայանից երևանյան ժամանակով 11:19-ին: Հրթիռն արձակվել է «Չանչժեն-6» հրթիռակրի օգնությամբ և ուղեծիր է դուրս եկել: Սարքավորման արձակման նպատակի մասին տեղեկություն չի հաղորդվում:

Հայտնի է, որ դա դարձել է 395-րդ արձակումը «Չանչժեն» շարքի հրթիռակիրների համար:

 

Placeholder
Չինաստանը ուղեծիր է ուղարկել հետազոտական արբանյակ