Թոմ Հենքսը հրաժարվել է 28 միլիոն դոլարով տիեզերք թռչել
Աշխարհում
09:08 05/11/2021
Աշխարհ

Թոմ Հենքսը հրաժարվել է 28 միլիոն դոլարով տիեզերք թռչել

Հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսը, կարող էր դերասան Ուիլյամ Շաթների փոխարեն տիեզերք գնար  New Shepard-ով, սակայն նա հրաժարվել է ծախսերի պատճառով: Այս մասին Հենքսը պատմել է Ջիմի Քիմելի շոուի եթերում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, հաղորդավարը խնդրել է Հենքսին հաստատել տեղեկությունն այն մասին, որ իրեն առաջարկել են տիեզերք թռչել Շաթների փոխարեն։

«Դե, այո, պայմանով, որ ես վճարեմ», - պատասխանել է Հենքսը:

«Իմ գործերը լավ են, Ջիմի... Բայց ես 28 միլիոն դոլար չեմ վճարի», - ավելացրել է նա:

New Shepard տիեզերանավը հոկտեմբերի 13-ին հաջողությամբ ավարտել է իր երկրորդ թռիչքը, որին մասնակից է դարձել 90-ամյա Ուիլյամ Շաթները։ Նա դարձել է տիեզերքում եղած ամենատարեց մարդը։
 

Placeholder
Թոմ Հենքսը հրաժարվել է 28 միլիոն դոլարով տիեզերք թռչել