Նշվել է Հետախույզի օրը
Հասարակություն
18:15 05/11/2021
Հայաստան

Նշվել է Հետախույզի օրը

Նոյեմբերի 5-ին, Հետախույզի օրվա կապակցությամբ, N զորամասում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։

Անհատական և խմբային գործողությունների ընթացքում զինծառայողները ներկայացրել են հատուկ հնարքներ, ցուցաբերել բարձր պատրաստվածություն և ֆիզիկական գերազանց կարողություններ։

ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառման ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և մեդալներով:



Placeholder
Նշվել է Հետախույզի օրը