Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը հրաժարվել է իրական զենք օգտագործել իր Seven Bucks Productions ընկերության բոլոր նախագծերի նկարահանման հրապարակում։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Ջոնսոնն այս որոշումը կայացրել է վերջերս նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար սպանել էր օպերատոր Հալինա Հաթչինսին։
«Նախ, իմ սիրտը ցավում է։ Մեզ մի մարդ լքեց։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և ամբողջ թիմին: Ես Ալեքին վաղուց եմ ճանաչում։ Ես չեմ կարող խոսել ուրիշների փոխարեն, կարող եմ միայն վստահեցնել, որ Seven Bucks Productions-ի ոչ մի ֆիլմի, ոչ մի հեռուստասերիալի նկարահանման ժամանակ իրական զենք չի օգտագործվելու»,- ասել է դերասանը:
Ջոնսոնի կարծիքով, եղել է մի դրվագ, որը պահանջում է դադար և վերաիմաստավորել ամեն ինչ։