ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը
Կրթություն, գիտություն
14:20 06/11/2021
Հայաստան

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը:

ԵՊՀ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Placeholder