Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որը ապօրինի է. Մենուա Սողոմոնյան
ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը գրում է.
«ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որը ապօրինի է։
Վարչական վերաքննիչ դատարանը վերացրեց վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ իմ կողմից ներկայացված դիմումը համարվում է ընդունված, իսկ ԵՊՀ կանոնադրության փոփոխություններ նախատեսող ՀՀ կառավարության որոշման գործողությունը՝ կասեցված:
Այս պահից սկսած Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարումը որպես ռեկտորի ժ/պ անօրինական է, ավելին՝ վերջինս նույնիսկ չունի այդ պաշտոնում առաջադրվելու իրավունք։
Անօրինական է նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը և այս պահին ընթացող նիստը»։