«Հրապարակ». Որոնք են «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու Իշխան Զաքարյանի դրդապատճառները
Օրվա մամուլ
09:45 06/11/2021
Հայաստան

«Հրապարակ». Որոնք են «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու Իշխան Զաքարյանի դրդապատճառները

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Զաքարյանը երեկ չէր ուզում մեկնաբանել մեր տեղեկությունը, թե ինքը «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս է գալիս` պահելով մանդատը։ Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր լուրը. «Եկեք երկուշաբթի օրը բոլորիդ հրավիրեմ, խոսենք»: Դուք ընդդիմադիր պատգամավոր եք, ինչո՞ւ եք դուրս գալիս ընդդիմադիր խմբակցությունից։ «Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք, որ ընդդիմադիր չեմ լինելու»: Իսկ խմբակցությունում կարծում են, որ վճռորոշ է եղել նրա նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն այլ տարբերակներ էլ են շրջանառվում: Մեկը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ դաշինքն է, որին Զաքարյանը դեմ է եղել ժամանակին:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նա լուրջ հակասություններ ուներ Սարգսյանի հետ։ Մյուս պատճառը, ըստ Զաքարյանի մտերիմների, Հայաստան-Ռուսաստան միության ստեղծմանն ուղղված գործընթացներն են: Լուկաշենկոն և Պուտինը նախօրեին ստորագրեցին Միութենական պետության դեկրետը:

Առաջիկայում այս պրոցեսին փորձելու են ներգրավել նաև Հայաստանը, և Իշխան Զաքարյանն այս գործընթացում որոշակի դերակատարում է ունենալու` օգտագործելով ռուսաստանյան իր կապերը: Նա մերձավորներին ասել է, որ ուզում է ազատ կարգավիճակ ունենալ, որ զբաղվի այդ գործով` կաշկանդված չլինելով որևէ կուսակցության կամ դաշինքի կողմից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Հրապարակ». Որոնք են «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու Իշխան Զաքարյանի դրդապատճառները