Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթ Չալոյանը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան նշում է, որ նա դարձել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և ինչու չէ նաև համաշխարհային բռնցքամարտի հայտնությունը, ով այսուհետ շատերի համար նաև անցանկալի մրցակից կլինի ցանկացած միջազգային ստուգատեսում:
Աշխարհի առաջնության եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Ռուսաստանը ներկայացնող Մարկ Պետրովսկու հետ ու զիջել համառ ու հավասար պայքարում: Ընդ որում, առաջին ռաունդում Չալոյանը նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Աշխարհի առաջնությունից Հայաստանը կվերադառնա երկու մեդալով: Մեր երկրի համար մեկ բրոնզ էլ նվաճել էր Հովհաննես Բաչկովը։