«Հրապարակ». Առաջիկա հանրահավաքից ակնկալիքները տարբեր են
Օրվա մամուլ
09:49 06/11/2021
Հայաստան

«Հրապարակ». Առաջիկա հանրահավաքից ակնկալիքները տարբեր են

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ 2-րդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին հանրահավաք է անելու Ազատության հրապարակում։ Ակնկալիքները տարբեր են։

Մի մասը կարծում է, որ այն դառնալու է իշխանափոխության սկիզբը։ Մյուսները հասկանում են, որ մեկ հանրահավաքով իշխանափոխություն չի լինի: Մի երրորդ խումբն էլ կարծում է, թե սա Ռոբերտ Քոչարյանի կարապի երգն է. եթե չստացվի, պարզ կդառնա, որ նա այլևս չունի այնքան աջակցություն, որքան ուներ ամռանը, և պետք է հեռանա ասպարեզից:

Ընդդիմադիրները գիտակցում են, որ ընտրությունները չեն լուծել քաղաքական ճգնաժամը, և փողոց վերադառնալու պահանջ կա։ Սակայն ո՞ւմ դեմքով և ի՞նչ ծրագրով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Հրապարակ». Առաջիկա հանրահավաքից ակնկալիքները տարբեր են