ԱՄՆ-ում մերժել են Պրիգոժինի մասին ֆիլմի պրեմիերան
Մշակույթ
14:31 06/11/2021
Աշխարհ

ԱՄՆ-ում մերժել են Պրիգոժինի մասին ֆիլմի պրեմիերան

Նյու Յորքում նոյեմբերի 3-ին նախատեսված գործարար Եվգենի Պրիգոժինի մասին ռուսական ֆիլմի պրեմիերան չի կայացել կինոթատրոնի ցուցադրությունը չեղարկելու պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

««Լինքոլն» կենտրոնի կինոընկերությունում պետք է տեղի ունենար Եվգենի Պրիգոժինի մասին «16» ֆիլմի փակ պրեմիերան։ Սակայն անհայտ պատճառներով կինոթատրոնը պարզապես վերցրել և չեղարկել է ցուցադրությունը՝ առանց որևէ ծանուցման»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով, այժմ կինոարտադրողները փորձում են բանակցել կինոթատրոնների այլ ցանցի հետ։

Ըստ կինոգործիչների՝ խոսքը այն մասին է, թե ինչպես են իրականում անցկացվել ԱՄՆ ընտրությունները 2016թ.-ին։ 

Placeholder