Բրազիլացի երգչուհի Մարիլիա Մենդոնսան զոհվել է ինքնաթիռի կործանման հետևանքով
Մշակույթ
16:32 06/11/2021
Աշխարհ

Բրազիլացի երգչուհի Մարիլիա Մենդոնսան զոհվել է ինքնաթիռի կործանման հետևանքով

Բրազիլացի հայտնի երգչուհի Մարիլիա Մենդոսան մահացել է թեթևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով: Այս մասին գրում է «ԿՈՄԵՐՍԱՆՏ»-ը, վկայակոչելով երգչուհու ներկայացուցչի թվիթերյան հաղորդագրությանը։

Ավիավթարը տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգում:

Վթարի հետևանքով մահացել են նաև երգչուհու օգնականն ու պրոդյուսերը, ինչպես նաև երկու օդաչուն: Մենդոսան 26 տարեկան էր, երգչուհու տղան մոտ երկու տարեկան է:

Ինքնաթիռն ուղևորվելիս է եղել Կարանտինգա քաղաք, որտեղ Մենդոսան պետք է հանդես գար համերգով: Օդանավի կործանման պատճառը դեռևս պարզ չէ:

Placeholder