ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Քաղաքական
18:06 06/11/2021
Տարածաշրջան

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով  Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Այս մասին գրում է  Ռիա նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Նախարարությունից նշել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին իրանական կողմի նախաձեռնությամբ։
 

Placeholder
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը