07.11.2021. Արցախում կորոնավիրուսի 91 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Առողջություն
17:04 07/11/2021
ԼՂՀ

07.11.2021. Արցախում կորոնավիրուսի 91 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 6-ին կատարվել է 265 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 90-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել 1 մահ։ 93-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։

Placeholder